2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը: Ինչպես հաղորդում է «Ինտեֆաքս»-ը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Կատալոնական «Բարսելոնան» բարեգործական հանդիպում է անցկացրել Իսպանիայի կույրերի ազգային պարալիմպիկ հավաքականի հետ:
Պերուի հյուսիսում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմատեխնիկայի արդիականացմանը նոր թափ է հաղորդվել:
Իրանը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Արցախում, ով իր ստացած տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հրապարակում է արել:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ամեն ինչ ասել է: Կառավարության ձեւավորումը իրականացվում է համապատասխան անձանց կողմից, նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի»:
Ոստիկանները բռնել են փախչող կողոպտչին: Մանրամանսերը՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Ոստիկանությունից ակնկալում ենք գործի արագ բացահայտում»,- ասված է «Ալյանս» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվական գործակալությունը:
Խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը: Չնայած այն բանին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Դանիա-Հայաստան խաղի ընթացքում ՝ Անգլիայի պրեմիեր լիգայում նա առաջին անգամ կլինի մեկնարկային կազմում:
Անկարայի նահանգապետարանը տարածել է հայտարարություն, որի համաձայն գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում, հուլիսի 15-ից սկսած 2 223 պետական աշխատողի լիազորություններ դադարեցվել են, իսկ 3 502-ը՝ հեռացվել աշխատանքից:
«Եթե Արցախի ժողովրդին եւ Արցախին ինչ-որ բան պատահի, պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Գերմանիայում բռնությանը պատրաստ ծայրահեղականների թիվը հասել է առավելագույնի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը «Bild»-ին տված հարցազրույցում:
Սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Եկեք չմոռանանք, որ մարդու ապրած կյանքը չի չափվում միայն այս հողի վրա ապրած ժամանակով, այլ կատարված գործերով: Մենք կորցրել ենք Հայոց բանակի զինվորին, ով մասնակցել է հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը, ծառայության ընթացքում աչքի ընկել պարտաճանաչությամբ: Կգա ժամանակը, երբ, ինչպես Հայոց ցեղասպանության բոլոր զոհերը, կսրբադասվեն Մայր հայրենիքի համար զոհված մեր բոլոր զինվորները, նաեւ՝ ձեր ու մեր սիրելի Արմանը»
Ադրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին երկրից չհեռանալու մասին ստորագրություն է թողել: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ջավադ Ջավադլըն:
Քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն. 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 մլն. 500 հազ ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքը:
Սպանություն Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ղրղըզստանում ավարտված «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերում» Հայաստանի մարզիկները նվաճել են երեք մեդալ:
Ամեն կերպ պետք է շեշտենք, որ 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի դատարանի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացված վճիռն իր ուժն ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սե մինար-քննարկում:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առևտրի կենտրոնի մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ մահվան դեպք է գրանցվել։ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ին հայտնեց, որ երեկ՝ ժամը 18-ի սահմաններում, հանկարծամահ է եղել 1954թ. ծնված Հայրապետ Հայրապետյանը։
Արմավիրում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է:
Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայր պրոֆեսոր Մեհմեթ Ալթանը սեպտեմբերի 10-ի առավոտյան ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: