Սիրիայում սպանված թուրք զինվորների թիվը հասել է յոթի
Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվական գործակալությունը:
«Ւսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է թուրքական տանկի վրա, ինչի հետևանքով երեք թուրք զինվոր սպանվել է, մեկը` վիրավորվել:
Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով օգոստոսի 24-ին ներխուժել են սիրիական Ջերաբուլուս քաղաք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը: Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպան ական ուժերը` երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը: