![](/banners/BeFunky-design.jpg)
Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/859892.jpg)
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը: Ինչպես հաղորդում է «Ինտեֆաքս»-ը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են սիրիական հարցը Ժնևում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների համատեքստում»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընդգծվել է շահագրգիռ կողմերի ընկալումը Սիրիայում կրակի դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ: