«Կարեն Կարապետյանը մեր հայ իրականության համար նոր անձ չէ». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներդնելու է իր ողջ ներուժը կառավարությունը ղեկավարելու գործում:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ամեն ինչ ասել է: Կառավարության ձեւավորումը իրականացվում է համապատասխան անձանց կողմից, նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի: Իսկ Կարեն Կարապետյանը մեր հայ իրականության համար նոր անձ չէ, իր կյանքի մեծ մասն անց է կացրել Հայաստանում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930