Բաժիններ՝

Որ ոլորտների վարկավորումն է ավելանալու առաջիկայում

Չնայած առկա դժվարություններին՝ հայաստանյան բանկերը բավականին լավատեսորեն են տրամադրված առաջիկա 3 տարիների վերաբերյալ և կանխատեսում են շոշափելի աճ՝ բոլոր ուղղություններով։

Այն, որ դժվարություններ կան, բանկերը չեն թաքցնում։ Հ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018թթ. զեկույցում, որը կազմվել է ըստ առևտրային բանկերի 2016-2018թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի, նշվում է, որ բանկային համակարգի ակտիվների 2015թ. փաստացի ցուցանիշները կանխատեսվածի համեմատ թերակատարվել են 1.3%-ով։

Ու չնայած այս ամենին՝ հայաստանյան բանկերը հավաստիացնում են, որ շարունակելու են աճել, ավելացնելու են աշխատակիցները թիվը,

Այդ ուղղությունների թվում են նաև ակտիվները, իսկ ակտիվների թվում՝ վարկերը։ ՀՀ բանկերը 2016-2018թթ. կանխատեսում են 13.3% վարկային պորտֆելի միջին տարեկան աճի տեմպ (նախորդ երեք տարիներին այդ ցուցանիշը եղել է 11.3%)։

Իսկ ո՞ր վարկերի հաշվին է աճելու վարկավորումը։ Առաջին հերթին՝ սպառողական վարկերի։

2016-2018 թվականների՝ հեռանակարային զարգացման ծրագրերով կանխատեսվում է սպառողական վարկերի միջին տարեկան 14.9% աճ։ Արդյունքում՝ սպառողական վարկային պորտֆելը եռամյա կտրվածքով ունենալու է 51.1% աճ, իսկ դրա տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում 19.5%-ից դառնալու է 20.6%:

Ըստ աճի տեմպի՝ հաջորդ տեղում կլինեն առևտրի ոլորտին տրամադրվող վարկերը։ Այս ուղղությամբ բանկերը կանխատեսում են միջին տարեկան 13.5% աճ։ Եռամյա կտրվածքով այս վարկերի աճը կկազմի 46.1%, իսկ կշիռը կավելանա 0.3 տոկոսային կետով՝ հասնելով 16.3%-ի։

Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2016-2018թթ. կավելանա միջին տարեկան 14.6%-ով, եռամյա՝ 50.4%-ով, իսկ ընդհանուր պորտֆելում կշիռը կփոխվի 0.4%-ով և կդառնա 8.7%:

Մշակող արդյունաբերությանը տրվող վարկերը կունենան 11.3% միջին տարեկան աճ։ Եռամյա կտրվածքով այս վարկերի աճը կկազմի 37.8%, իսկ կշիռը 7.8%-ից կհասնի 8.1%-ի։

bank-loans

Ըստ բանկերի կանխատեսումների՝ 2018 թվականի վերջին՝ 2015 թվականի վերջի համեմատ, ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելի կառուցվածքը որոշակի փոփոխություններ կկրի։

Մասնավորապես, վարկային պորտֆելում կավելանա սպառողական վարկերի մասնաբաժինը՝ 31.12.18թ. կկազմի 20.6% (կաճի 1.1 տոկոսային կետով), 0.3 տոկոսային կետով կաճտ առևտրի ոլորտի վարկերի տեսակարար կշիռը՝ 2018 թվականի վերջին կկազմի 16.3%։

Իսկ ֆինանսական հատվածի վարկերի տեսակարար կշիռը կնվազի՝ 2015 թվականի վերջի 5%-ի փոխարեն 2018 թվականի վերջին կկազմի 3.9%։

bank-loans2

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս