Բաժիններ՝

«Մխիթարյանի խաղակոշիկներին սոսինձ է, աչքերին՝ լազեր». Daily Mail

Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց իր առաջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: 45 րոպե խաղալուց հետ Մխիթարյանի մասին սկսեց խոսել ողջ անգլիական մամուլը:

Անգլիական Daily Mail-ը ծավալուն անդրադարձ է կատարել Մխիթարյանի խաղին՝ նշելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ ունեն Մխիթարյանի նման ֆուտբոլիստ:

Ըստ կայքի լրագրողների՝ Մխիթարյանի անցկացրած 45 րոպեներից հետո կարելի է հստակ ասել, որ անգլիական ակումբի նախորդ մռայլ 3 տարիներն անցյալում են, և ակումբը թևակոխում է նոր ժամանակաշրջան:

«Մխիթարյանը հրաշալի խաղ անցկացրեց այն դեպքում, երբ խաղն ընդամենն ընկերական էր: Հայ ֆուտբոլիստը հասկացրեց, որ մրցակիցները շատ լուրջ պետք է մտածեն նրա մասին; Նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է, ով չի հանգստանում ոչ մի վայրկյան: Մխիթարյանի խաղակոշիկներին սոսինձ է, աչքերին՝ լազեր»,- գրում է անգլիական պարբերականը:

Ըստ կայքի ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ անընդհատ վազող ու աշխատող ֆուտբոլիստի կարիք: Մոուրինիոն գտել է այդ բացը լրացնելու լավագույն տարբերակը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս