ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Resource Capital Funds ընկերության ներկայացուցիչներին
«Բարսելոնան» անցած շաբաթ արգենտինացու աջակցելու կամպանիա էր սկսել՝ առաջարկելով օգտատերերին սոցցանցերում պտտեցնել և տարածել «Մենք բոլորս Լիոնել Մեսսի ենք» հեշթեգը: Կատալոնացիները ենթադրել են, որ երկրպագուները կաջակցեն հարձակվողին, ով հարկերը չվճարելու համար իսպանական դատարանի կողմից դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման:
Բուհերի ընդունելության քննություններն ավարտված են, եւ դիմորդները սրտի թրթիռով սպասում են անցողիկ միավորների հրապարակվելուն:
Նորզելանդական Քերմադեկ արշիպելագի մոտ գրանցվել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, նշված տեղեկությունը տարածել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Մինչև կողմերը չպայմանավորվեն ուժ չկիրառելու մասին, դժվար թե ձեռք բերվի երկխոսությունների համար անհրաժեշտ ճկունությունը: Իսկ առանց երկխոսությունների՝ կարգավորման գնալ հնարավոր չէ:
Արցախյան հարցի ուղղությամբ Ադրբեջանի նախագահի ելույթը իր երկրի կառավարության նիստում, շատ արագ հայացքով մի քանի մտքեր է ուրվագծում: Բայց նախ` Ալիեւի ամփոփած բանաձեւը, ուր պետք է հատուկ ուշադրություն կենտրոնացնել բովանդակայինին առընթեր ոճին եւ օգտագործված քաղաքական եզրաբանությանը:
Անդրադառնալով հեղեղատարի վրա կառուցված ապօրինի շինության մասին հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն խոչընդոտել է ջրի հոսքին. շինության հարցը կքննարկվի և կկայացավի համապատասխան որոշում:
«Մինչև չվերանայեն իրենց տեսլականը, չփոխեն այդ կարծրատիպերը՝ ռևանշիզմն ու ֆաշիզմը, որևէ բան չի ստացվելու: Այստեղ հիմնական քայլը պետք է կատարել»,- ընդգծել է Բաբայանը:
Թենիսի Մեծ սաղավարտի՝ ԱՄՆի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 46,3 միլիոն դոլար: Այս գումարը ռեկորդային գումար է թենիսի պատմության մեջ:
ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի խոսքով՝ այս տարի կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ: «Տարիներ շարունակ մեզ մոտ զբոսաշրջիկների քանակը ավելանում է: Այս տարի նույնպես կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Մինասյանը:
«Այս գործը կարևոր է մեր երկրի համար, որովհետև ապացուցում է միասնականության և առաքելության գիտակցումը և ամենակարևորը՝ սովորեցնում է մարդկանց բացի սեփական կարիերա անելուց և սեփական ճանապարհով գնալուց նաև օգտակար լինել մյուսներին»,- նշել է նա:
2016թ. ֆինանսական տարվա նմանությամբ, այս տարվա հանձնաժողովի զեկույցը ևս ընդհանուր առմամբ չի նկարագրել Հարավային Կովկասի համար ֆինանսավորման չափերը, սակայն Սենատի հաստատած տարբերակում 24.1 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ ռազմական օգնություն է տրամադրվում Հայաստանին, ինչպես նաև կոչ է արվում շարունակել օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին:
«Թուրքերը ոչ մի օդանավ չեն կարող բարձրացնել Արևմտյան Հայաստանի տարածքում, որը մենք չկարողանանք տեսնել և խոցել՝ ռուսների հետ համագործակցելու արդյունքում: Խնդիրն այլ է` ռուսը կցանկանա՞ խոցել: Եթե պինդ լինենք, կցանկանա, եթե պինդ չլինենք, չես կարող ասել: Թե չէ՝ լավ համակարգ ունեն: Իրենք հիմա մինչև Սիրիայի սահմանի օդը հսկողության տակ են պահում»:
Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները՝ փոխզիջման վերաբերյալ, նման են կապիտուլյացիայի:
«Հայկական շահերի պաշտպանությունն ԱՄՆ-ում» թեմայով հանդես եկավ Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նա խոսեց Հայաստանի և Արցախի մասին արդյունավետ քարոզչություն մշակելու, կազմակերպելու, կարճ, բայց համապարփակ տեղեկատվական նյութեր պատրաստելու և ԱՄՆ կոնգրեսականներին դրանք հասցեական ներկայացնելու անհրաժեշտության մասին: «Այսօր համայն Սփյուռքի ուշադրության կենտրոնում Արցախի հարցն է, և յուրաքանչյուր սփյուռքահայ մտածում է՝ ինչպե՞ս օգնել Ղարաբաղին: Ես պնդում եմ, որ յուրաքանչյուր հայ նախ պետք է այցելի Արցախ և Հայաստան, սեփական աչքերով տեսնի խնդիրներն ու կարիքները, ապա միայն իր օգնությունը բերի Հայրենիքին», – նշեց նա:
«Ալագյազ» բարձրլեռնային կրակակետում 100 կիլոմետրանոց երթն իրականացնելուց հետո Հայաստանում տեղակայված Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ստորաբաժանումներն անցել են մարտավարական զորավարժությունների հիմնական փուլի մշակմանն ու պաշտպանական գործողություններին բարձրլեռնային պայմաններում:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.00 դրամ՝ իջնելով 1.08 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.62 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 5.65 դրամով:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մտադի՞ր է դաշինքով հանդես գալ՝ Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն շարունակելու է համագործակցել քաղաքական բոլոր այն ուժերի հետ, որոնց հետ այս ընթացիկ համագործակցությունը գնահատելու է արդյունավետ. «Իրավական ձևաչափն ինչպիսին կլինի, այս պահին ժամանակավրեպ է ասել: Կարծում եմ՝ ՀՀԿ-ն կգնա իր քաղաքական գործընկերների հետ նոր ընտրություններին՝ որպես ՀՀԿ»:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ռեժիսոր, շոումեն Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել հուլիսի 14ին կառավարության բարձրաստիճան պատվիրակություն Ռուսաստան ուղարկելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մանկական ժամանցի նոր ձեւաչափ առաջարկող ETTO KIDS-մանկական զարգացման եւ ժամանցի կենտրոնը առաջին հայացքից խոստումնալից է, թվում է՝ մանուկների զարգացմանը նպաստող այս կենտրոնում այլ չափանիշներ են գործում գործատուի համար, սակայն գործատուն աշխատակիցների նկատմամբ այլ մոտեցում է որդեգրել։
ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ՝ ԲՀԿ-ն:
Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից` տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկին անցկացրել է առաջին մարզումը: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
Երկօրյա այցով Լիբանանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյը հանդիպել է Լիբանանի քրիստոնյա համայնքի հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը և Լիբանանի թեմի առաջնորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը:
Հունգարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զոլտան Գերայի հեղինակած գնդակը պաշտոնապես ճանաչվել է լավագույնը «Եվրո 2016»-ում: Խմբային փուլի վերջին տուրի Պորտուգալիայի հետ խաղի 19-րդ րոպեին 37-ամյա հարձակվողն ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մանկունյանցիների հետ՝ նախատեսված 4 տարվա համար՝ 1 տարի ևս երկարաձգելու հնարավորությամբ:
Հայաստան ճամփորդող ավստրալացիներն այսուհետ կարիք ունեն նախօրոք վիզա ձեռք բերելու մոտակա հայկական հյուպատոսական ծառայուններում: