
ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Resource Capital Funds-ի հանդիպման ժամանակ անդադարձ է եղել Լիդիան Ինթերնեշնլ ընկերության գործունեությանը

Հուլիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Resource Capital Funds ընկերության ներկայացուցիչներին` Ռայան Բեննեթի ղեկավարությամբ և Գեոթիմ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` Ռայան Բեննեթը ներկայացրել է Resource Capital Funds ընկերության գործունեությունը և այն ծրագրերը, որոնք մտադիր են իրականացնել ՀՀ-ում Լիդիան Ինթերնեշնլ ընկերության հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում խոսվել է ՀՀ-ում ներդրումային հնարավորությունների մասին:
Նախարար Մինասյանը ներկայացրել է մեր երկրի ներդրումային քաղաքականությունը, կարևորել ներդրողների և ներդրումների պաշտպանվածության ապահովումը և այս ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները:
Անդրադարձ է եղել նաև Լիդիան Ինթերնեշնլ ընկերության գործունեությանը, ստանձնած պարտավորություններին և կորպորատիվ պատասխանատվությանը: