
Ուշադրություն. որպես անհայտ կորած որոնվում է լուսանկարում պատկերված անձը

Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում է Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդությամբ, ունի միջին հասակ, նիհարավուն կազմվածք, հագին եղել են շագանակագույն կարճ տաբատ և սպիտակ կարճաթև վերնաշապիկ/:
Հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Անուշ Գասպարյանը նշված կենտրոնից դուրս է եկել և չի վերադարձել:
Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-27-02-02, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին: