Կնճիռների դեմ պայքարող դիմակ
Ցանկացած տարիքում բոլոր կանայք ցանկանում են թարմ և երիտասարդ տեսք ունենալ: 30 տարեկանից հետո, սակայն, ի հայտ են գալիս կնճիռներ, դեմքի մաշկը կորցնում է նախկին էլաստիկությունը: Կարելի՞ է արդյոք խուսափել այս ամենից:
Just-lady կայքն առաջարկում է դիմակի բաղադրատոմս, որը երիտասարդացնում է մաշկն ու հարթեցնում է նույնիսկ խորը կնճիռները: Այն հայտնի է «թուրքական դիմակ» անվանումով:
Դիմակի բոլոր բաղադրիչները հասանելի են և մատչելի: Ազդեցությունը երևում է առաջին իսկ օգտագործումից հետո:
Ինչպե՞ս երիտասարդացնել մաշկը
Հիշեք, որ յուրաքանչյուր դիմակ պետք է դնել նախապես մաքրված մաշկին: Որոշ բաղադրիչներ կարող են ալերգիա առաջացնել, այդ իսկ պատճառով զգայուն մաշկ ունեցողներին մեղրն ու դարչինը խորհուրդ է տրվում բացառել: Դրանց փոխարեն՝ կարող եք ավելացնել ձվի դեղնուց:
Բաղադրություն
- 3 ճ/գ սոդա
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ հեղուկ վիտամին E
- Քառորդ թ/գ դարչինի փոշի
- 4 թ/գ կաթ կամ սերուցք
Բոլոր բաղադրիչները խառնեք միմյանց: Կստանաք բավական խիտ զանգված: Դիմակը հաստ շերտով քսեք մաքուր դեմքին՝ խուսափելով շուրթերի և աչքերի հատվածներից: Թողեք դիմակը չորանա: 15-20 րոպե անց մաքրեք տաք ջրով:
Դիմակից հետո կնկատեք, որ դեմքը թարմացել է, իսկ ծակոտիները նեղացել են և մաքրվել: Դիմակն օտագործեք շաբաթը 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը