Բաժիններ՝

Թրամփը ներկայացրել է իր վարչակազմի տեսլականն աշխարհում իրադրության շուրջ

ԱՄՆ-ն հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի 33-էջանոց նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ձևավորում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ շեշտը դնելով Արևմտյան կիսագնդում գերիշխանության վրա: Այս մասին հաղորդում է POLITICO-ն։

Ռազմավարությունն առաջնահերթություն է տալիս սահմանային անվտանգությանը՝ միգրացիան և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը զսպելու համար, և կոչ է անում ԱՄՆ-ին ուժեղացնել ռազմական ներկայությունը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մերձակայքում:

Ռազմավարության մեջ նաև ուշադրություն է հատկացվում Չինաստանին։ Նշվում է, որ հարկավոր է պահպանել փոխադարձ շահավետ տնտեսական հարաբերություններ Պեկինի հետ։

Միևնույն ժամանակ, ըստ POLITICO-ի, փաստաթուղթը մեծապես անտեսում է այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Աֆրիկան:

Փաստաթղթում նշվում է, որ «Միացյալ Նահանգների հիմնական շահերից է բխում Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման շուրջ բանակցություններ վարելը» և Եվրոպայի այլ երկրների հետ Ռուսաստանի բախման ռիսկը մեղմելը։

Ռազմավարությունում Եվրոպայի նկատմամբ քննադատական վերաբերմունք է դրսևորվում​. նշվում է, որ եվրոպական հասարակությունները մշակութային և քաղաքական անկման մեջ են միգրացիայի և ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունների «քաղաքական գրաքննության» պատճառով։

Աշխարհաքաղաքականությունից և անվտանգությունից բացի, Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծվում է ավանդական ընտանիքների կարևորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031