Բաժիններ՝

Զբոսաշրջությունն աճում է

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2016թ. առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 1 252 506 զբոսաշրջիկ2 կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը (221 886 մարդ) տեղավորվել է բարեկամի կամ հարազատի տանը, կամ վարձով տրվող բնակարաններում։ Հյուրանոցային օբյեկտներում տեղավորվել է 30 620 զբոսաշրջիկ։

2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է1 227 499 մարդ։ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով:

Ընդ որում, ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների առումով մի հետաքրքիր միտում է նկատվում՝ տարեցտարի նվազում է զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից օգտվողների թիվը։

Համեմատության համար՝ 2010 թվականի հունվար-մարտին Հայաստանից մեկնել է 90950 հազար զբոսաշրջիկ, որոնցից 1802-ը (մոտ 2%-ը) օգտվել են զբոսաշրջային գործակալություններից։ 2016 թվականի հունվար-մարտին 227 499 մեկնողներից 667-ն են օգտվել զբոսաշրջային գործակալություններից (ընդհանուրի 0.3%-ը)։

Ոլորտի մասնագետները սա պայմանավորում են տեղեկտավական տեխնոլոգիաների տարածմամբ, որի արդյունքում մարդիկ ինտերնետի օգնությամբ ինքնուրույն են ընտրում չվերթներն ու հյուրանոցը, ինքնուրույն էլ ամրագրում։ Այսինքն՝ տեխնոլոգիաների զարգացումը բացասաբար է ազդում միջնորդական ծառայությունների պահանջարկի վրա։

Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, 2016թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 75 486 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.4%-ով:

Պարզաբանումներ
– Ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսացել սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի համագործակցությամբ 2013թ. իրականացված «Ժամա- նողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները:

– Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս