
Արթուր Սարկիսովն ընդգրկվել է ՖԱԼ-ի մայիս ամսվա լավագույն խաղացողների եռյակում

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի՝ Ֆուտբոլի ազգային լիգայի ակումբների երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքներով մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ֆակել»-ի կիսապաշտպան Սեյը-Դաուտու Գարակոևը (24,1%):
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սոկոլ»-ի ավագ Ալեքսանդր Դեգտյարևը (18,5%), իսկ երրորդ հորիզոնականում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն է (9,7%): Մայիսին Սարկիսովը գրավել է Տոմի և Ենիսեյի դարպասները: