Բաժիններ՝

Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանի Հունանի հարավարեւելյան նահանգում ավարտվել Է աշխարհում ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը: Կառույցը գտնվում Է Տյանմենշան (Tianmenshan) ազգային բնայգում՝ Չժանցզյացզե (Zhangjiajie) գետահովտի 300 մետր
բարձրության վրա:  Այդ մասին հաղորդել Է South China Morning Post-ը:

Կամրջի երկարությունը 393 մետր Է, լայնությունը՝ վեց մետր: Ապակե հատակով կառույցը կարող Է միաժամանակ դիմանալ մինչեւ 800 մարդու: Կամուրջը հանրության համար կբացվի հուլիսին:

Մինչեւ Հունանի նահանգում կամրջի ստեղծումն աշխարհում նման ամենաերկար կառույցը Hero bridge-ն Էր, որը նույնպես գտնվում Է այդ տարածաշրջանում: Կամրջի երկարությունը 300 մետր Է, բարձրությունը՝ 180 մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս