Bentley-ն հայտարարել է ամենահզոր մոդելի ստեղծման մասին
Մեծ Բրիտանիայի Bentley ավտոարտադրողը ներկայացրել է Continental GT Speed նոր շարքը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքում: Այս մասին հաղորդվում է մայիսի 31-ի մամուլի տեղեկագրում:
Շարքում տեղ են գտել չորս նորացված տարբերակներ. GT Speed-ը, GT Speed Convertible-ը, GT Speed Black Edition-ը եւ GT Speed Convertible Black Edition-ը: Այս շարքի ավտոմոբիլը կարող է զարգացնել ժամում մինչեւ 331 կիլոմետր արագություն: Նոր GT Speed-ը հանդերձված է 6 լիտր ծավալով W12 շարժիչով, որը զարգացնում է մինչեւ 642 ձիաուժ հզորություն: Մինչեւ 100 կիլոմետր/ժամ թափավազքի համար պահանջվում է 4 վայրկյանից փոք-ինչ ավելի: