«Իմ արցունքները խոսում էին ձեր դեմքով». Խուանֆրանը՝ երկրպագուներին
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խուանֆրանը բաց նամակով դիմել է ակումբի երկրպագուներին այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակչում չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը:
«Այս նամակով ուզում եմ պատմել «Ատլետիկոյի» երկրպագուներին այն մասին, թե ինչ եմ զգում: Երբեք չեմ մոռանա ձեր խոսքերը, երբ եկել էի ներողություն խնդրելու: Իմ արցունքները խոսում էին ձեր դեմքով: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար:
Երբ խոսում էի ձեզ հետ, ասացի, որ մենք ևս մեկ անգամ եզրափակիչ դուրս կգանք: Հիմա ասում եմ, որ ավագ Գաբն կպահի Լիգայի գավաթը գլխավերևում, և մենք բոլորով կնշենք հաղթանակը Նեպտունի շատրվանի մոտ: Անչափ սիրում եմ ձեզ»,- գրել է Խուանֆրանը:
Սիրարփի Աղաբաբյան