Մայիսի 26-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի Բժշկական համալսարանի մոտակայքում, օդային անցման վրայից քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով դաստակը:
«Բնական է, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր կամ դաշնակից ենք, իսկ իրենք վատ հարաբերությունների մեջ են, և այս ձևով շատ հաճախ փորձում են ոչ թե մեզ «կպնել», այլ Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը հայտնել: Եթե ինքը շեշտում է, որ Հայաստանի հետ չեն կարող ռազմավարական գործընկեր լինել, որովհետև ԵՏՄ անդամ է, դա ի՞նչ է նշանակում: Այսինքն՝ Թուրքիայի մոտ այնպիսի դիրքորոշում է արտահայտում, որում Ռուսաստանի հանգամանքն է ավելի շատ շեշտվում»:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հրաժարվել Եվրամիությանը բարձրագոչ հայտարարություններով վախեցնելուց՝ վիզային ազատականացման ռեժիմի բանակցություններում ցանկալի արդյունք գրանցելու նպատակով:
Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակում են Գյումրու բժշկական կենտրոնում:
Մայիսի 26-ին, ժամը 12.50-ից մինչև ժամը 12.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Միխաելովկա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 50 կրակոց:
Նվազագույնը 12 տորնադո է բաժին ընկել Կանզաս նահանգին, մյուսները՝ Միչիգանին, Օկլահոմային, Տեխասին ու Կոլորադոյին:
Ազատ արձակելով ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ Ռուսաստանն իրականացրել է Մինսկի համաձայնագրերի կարևոր մասը, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ:
Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններ երաշխավորելու մասին:
Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել հունական «Կատիմերինի» թերթի համար, որը տպագրվել է Պուտինի՝ Աթենք այցին ընդառաջ։ Հունաստան այցը կդառնա Ռուսաստանի նախագահի՝ Եվրամիության կատարելիք առաջին ուղևորությունը:
Նախագծով առաջարկվում էր զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը այդ նպատակով ստեղծված սերմնաբջիջների պահպանության բանկում
«Մեզնից յուրաքանչյուրը մեր աշխատավայրում պետք է վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում…
Մայիսի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացել, որ Հովտամեջ-Աղավնատուն ավտոճանապարհի մոտակայքում՝ ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իտալիայի ռազմածովային ուժերը նկարահանել են այն պահը, երբ փախստականների տեղափոխող նավը խորտակվում է Միջերկրական ծովում, հայտնում է BBC-ն:
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի եկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը կոչ է արել ավելացնել ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում:
Մարդիկ այս ընթացքում վերադարձել են՝ մի դեպքում իրենց բնակավայրեր, և մյուս դեպքում՝ Արցախում առկա այլ բնակարաններ
ՀՀ Կառավարությունն այսօրվա որոշմամբ փոփոխություն կատարեց ավելի վաղ ընդունված իր որոշման մեջ:
Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը:
Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ, քանզի իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ հենց այնտեղ: Մնացածը ժողովրդի որոշելիքն է։
Բելգիայի ոստիկանությունը Անտվերպեն քաղաքի շրջանում կալանավորել է 4 մարդու, որոնք կասկածվում են ջիհադիստներ հավաքագրելու և Սիրիա ու Իրաք ուղարկելու համար մեջ, հայտնում է երկրի դատախազությունը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է տվյալներ հավաքագրել 2016 թ. ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց, ռազմագերիների և զոհված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց զոհվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ:
Մայիսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Ատալյա Վ.-ն:
Նյու Յորքում՝ Irving Plaza համերգասրահում, որտեղ պետք է ելույթ ունենար ռեփեր T.I.-ն, անհայտ անձը հրաձգություն է սկսել, ինչի հետևանքով սպանվել է 1 մարդ, ևս 3 անձ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ֆինանսների նախարարությանը:
Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:
Ազգային ժողովում շարունակվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետության ներկայացումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով 2015 թվականի ընթացքում իրենց իրականացրած աշխատանքները, նշեց, որ հիմնական աշխատանքները ուղղված են եղել նորաստեղծ համակարգերի գործարկմանը, ներդրմանն ու կատարելագործմանը:
Աֆղանստանում ամերիկյան զորքերի կոնտինգենտը կկրճատվի, սակայն այդ երկրում դեռ երկար կմնա: Այդ պլանները նախօրեին հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Նյուփորթ քաղաքում՝ ամերիկացի զինվորական նավաստիների հետ հանդիպման ժամանակ: