Բաժիններ՝

Բելգիայում ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձ է կալանավորվել

Բելգիայի ոստիկանությունը Անտվերպեն քաղաքի շրջանում կալանավորել է 4 մարդու, որոնք կասկածվում են ջիհադիստներ հավաքագրելու և Սիրիա ու Իրաք ուղարկելու համար մեջ, հայտնում է երկրի դատախազությունը:

Կալանավորվածներին առաջադրվել է ահաբեկչական խմբավորումների մասնակցության մեղադրանք, հայտնում է korrespondent.net-ը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալներին խուզարկելու ժամանակ ոստիկանները հայտնաբերել են վկայություններ, որոնք հաստատում են Բելգիայի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման մասին: Նախնական տվյալներով՝ կասկածյալներն առնչություն ունեն մարտին Բելգիայի մայրաքաղաքում կատարված հարձակումներին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում մի քանի պայթյուն էր որոտացել, որի հետևանքով սպանվել էր 32 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր ԴԱԻՇ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս