Բաժիններ՝

«Ստվերը կրճատվել է՝ խոշոր ընկերությունների հաշվին». Վախթանգ Միրումյան

Ապրիլ ամսին պետական բյուջե մուտքագրվել են շուրջ 100 միլիարդ հարկային եկամուտներ, և հարկային եկամուտների վճարված գումարները հիմնականում հարկային վարչարարության «շարունակական կատարելագործման» արդյունք են հանդիսացել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ապրիլին աննախադեպ հարկ է հավաքագրվել: Վ. Միրումյանը նշեց, որ դա հարկային վարչարարության «շարունակական կատարելագործման» արդյունք է հանդիսացել:

Հարցին, թե՝ խոշո՞ր, թե՞ մանր ձեռնարկություններից եք այդքան հավաքագրել, Վ. Միրումյանը պատասխանեց, որ մանրը չի կարող պետական բյուջե 100 միլիարդ հարկ վճարել, այսինքն՝ խոշորից են հավաքագրել:

Թե ինչո՞վ էր դա աննախադեպ, Վ. Միրումյանը հստակեցրեց. «Որովհետև վերջին տարիներին ապրիլ ամսվա կտրվածքով նման եկամուտներ չի վճարվել»:

Նա համաձայնեց, որ կարելի է ասել, որ ստվերն է կրճատվել՝ խոշոր ընկերությունների հաշվին: Այն հարցին, թե ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել՝ հաշվի առնելով, որ, եթե կարողացել եք ստվերից հանել, նշանակում է՝ նախորդ ապրիլին իրենք այդ 100 միլիարդը կարողացել են թաքցնել, Վ. Միրումյանը պարզաբանեց, որ քրեական օրենսգրքով նախատեսված է, որ, եթե տնտեսվարող սուբյեկտը տանում և վճարում է այդ չվճարված հարկերը, քրեական գործերը կարճվում են:

Նա նշեց, որ եղել են բազմաթիվ քրեական գործեր, որոնք տնտեսվարող սուբյեկտների վճարելու արդյունքում կարճվել են, բայց չհստակեցրեց՝ կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը՝ նշելով, որ այս պահին ինքը վիճակագրություն չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։