Բաժիններ՝

Կենտրոնական բանկը տարին փակել է 9.3 մլրդ դրամ շահույթով

2015 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի շահույթը կազմել է 9 մլրդ 345 մլն դրամ։ Այս մասին նշվում է ԿԲ 2015 թվականի տարեկան հաշվետվության մեջ։ 2014 թվականին ԿԲ-ն գրանցել էր 31.2 մլրդ դրամի շահույթ։ Փաստորեն, տարվա կտրվածքով ԿԲ շահույթը նվազել է 3.3 անգամ։

Նվազել է նաև Կենտրոնական բանկի սեփական կապիտալը։ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 14 մլրդ դրամ՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի 30.9 մլրդի դիմաց։

Ինչ վերաբերում է ակտիվներին, ապա դրանք 2015-ին զգալի աճ են ունեցել։ 2015 թվականի վերջի դրությամբ ԿԲ ակտիվների մեծությունը կազմել է 1 տրիլիոն 435 մլրդ 533.9 մլն դրամ (2014-ի վերջին այդ ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 379 մլրդ 243.7 մլն դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս