Ջազը հոգի է. Գարի Քյոսայան
Ջազի սիրահարներն ապրիլի 30-ին նշվում են ջազի միջազգային օրը: Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան եւ եվրոպական մշակույթների սինթեզ: Ժամանակի ընթացքում տարածվելով մեծացրել է իր սահմանները՝ հնարավորություն տալով ջազ կատարողներին երբեմն հեռանալ նաև դասական ջազի սահմաններից և իմպրովիզի միջոցով ստեղծել ջազային յուրահատուկ ձեռագեր:
Ջազն այն ոճերից է, որը դժվարությամբ է սիրվում ու ընդունվում, բայց երբ սիրում ես՝ այլևս կտրվել չի լինում: Երաժշտական արվեստի բացառիկ ոճ է, որը միացնում է ազգերին, վերացնում է մարդկանց եւ պետությունների միջեւ սահմանները: Ջազի հետևորդներ Հայաստանում կան, թեև քիչ, բայց ջազի հաստատուն ու նվիրյալ սիրահարներ են: «Արմենպրես»-ը փորձել է ջազի գաղտնիքները «բացահայտել» հայտնի ջազմեն, կոմպոզիտոր« բենդ-առաջնորդ« ջազային դաշնակահար Գարի Քյոսայանի հետ:
-Բոլորը չէ, որ սիրում ու գնահատում են ջազը, այն ամենապահանջված ոճերից չէ: Ո՞վ է այսօր Գարի Քյոսայանի հանդիսատեսն ու ունկնդիրը:
– Հայաստանում ջազն այդքան էլ տարածված չէ, բայց ուրախ եմ, որ իմ հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են՝ թե՛ երիտասարդներ« թե՛ մեծահասակներ: Անշուշտ, սա մեղեդային և էլեգանտ ոճ է: Հայ հանդիսատեսն աշխարհի ամենալավ հանդիսատեսն է« որովհետև շատ ճաշակով ու պահանջկոտ է: Ես երջանիկ եմ« որ այսպիսի հանդիսատես ունեմ:
-Վերջին տարիներին տարբեր խմբերի հետ ելույթ եք ունենում Հայաստանում: Համերգային ո՞ր ծրագիրը կառանձնացնեք: Կցանկանամ անդրադառնաք նաև վերջին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգին:
– Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ ամերիկացի ջազ-երգչուհի Ինդեանի համատեղ համերգը՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ հնչեցին իմ ստեղծագործությունները: Առանձնացնեմ ևս մեկ՝ «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգը, որը տեղի ունեցավ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին: Այս համերգին հրավիրված էին իմ ամերիկյան երաժշտախմբի անդամները, ովքեր ԱՄՆ-ում շատ հայտնի երաժիշտներ են: Համերգին հնչեցին հին և նոր կատարումներ:
Վերջին համերգը տեղի ունեցավ ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում, իմ հեղինակային ստեղծագործություններից բացի, ընդգրկել էի Լուի Արմսթրոնգի« Ռեյ Չարլզի եւ այլ երաժիշտների գործերը։ Համերգին հնչեցին պրեմիերաներ` «Վալս Մարիայի համար» ստեղծագործությունը՝ նվիրված դստերս, «Հերոսական բալլադ»-ը հայ զինծառայողներին նվիրված, որը գրել եմ Արցախի ապրիլյան պատերազմի օրերին, «Գիշերը Գետսեմանում» ստեղծագործությունը՝ նվիրված անմեղ զոհերին և ուրիշ այլ նոր ս տեղծագործություններ։ Այս համերգին հրավիրված էր ռուս սաքսոֆոնահար Վլադիմիր Կոլյուժնին« ով անսպասելի հիվանդության պատճառով չէր կարողացել Երեւան ժամանել« եւ նրան փոխարինեց սաքսոֆոնահար Կախի Ջագաշվիլին։ Երաժշտին նաեւ նվագակցում էին Արմեն Հովակիմյանը (բաս)« Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ) եւ ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը:
-Գարի՛, որքան ծանոթ եմ Ձեր ստեղծագործություններին, հիմնականում դասական ջազն է Ձեր ստեղծագործությունների մեջ, սակայն հայկական ձեռագիրով: Դա այդպե՞ս է:
-Երբեք ստեղծագործելիս չեմ մտածում դրա մասին, դա ինքնաբերաբար է ստացվում: Հատուկ չեմ անում, բայց, եթե այդպես է ու կարող եմ իմ ստեղծագործություններով փոխանցել ազգայինն, ուրմեն ավելի ուրախ եմ դրա համար:
-Ի՞նչ է ջազը Ձեր համար և արդյո՞ք ունենք ջազային մշակույթ:
-Ջազը հոգի է: Ջազը, լինելով բարձր ինտելեկտուալ արվեստ, մթնոլորտ է ստեղծում, բերում է մտավոր ու ինտելեկուալ ներդաշանկություն: Կրկին ասեմ՝ Հայաստանում կա ջազի երկրպագուների հաստատուն ու խիստ բանակ, որին «խաբել» հնարավոր չէ՝ խստապահանջ է ու ջազից հասկացող: Ջազը կարելի է մատուցել, հայկական էլեմենտներ ներմուծելով, բայց այնպես, որ համոզես, իսկ դա միայն իրական ջազմենը կարող է:
-Ե՞րբ եք առաջին անգամ սկսել այս ոճով ստեղծագործել և ե՞րբ Ձեզ համար «բացահայտեցիք» ջազը:
-13 տարեկան էի, երբ գրեցի «Հայաստան» ստեղծագործությունը: Առաջին անգամ ես ջազ լսել եմ իմ հարևանից ու շատ եմ զարմացել: Ինձ այդ երաժշտությունը գերեց առաջին իսկ հնչյուններից: Ջազն այն տարիներին գաղտնի ռադիոալիքներով էինք լսումը: 7 տարեկան էի ոգևորությամբ այն թաքուն լսում էի, իսկ առավոտյան փորձում էի գիշերը լսածս երաժշտությունը սուլել, որ չմոռանամ:
– Ինչպես վերջին, այդպես էլ մինչ այդ համերգներին ելույթ է ունենում նաև Ձեր կինը դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը. դժվար չէ՞ ամուսիններով «կիսել» բեմը:
-Ո՛չ, քանի որ մինչև ամուսնանալը մենք արդեն գործընկերներ էինք: Կնոջս հետ մի շարք համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում: Յուրօրինակ ջազ ծրագիր ունի ու չափազանց էլեգանտ ձայն: Բեմում մենք մոռանում ենք, որ ամուսիններ ենք:
-Ստեղծագործական ինչպիսի՞ վիճակում եք հիմա:
-Հիմա գրում եմ իմ նոր ձայնասկավառակը, որը« հավանաբար« այս տարի պատրաստ կլինի: Այն կոչել եմ «Ծիր Կաթին»:
Կոմպոզիտոր« բենդ-առաջնորդ« ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ.« Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո:1983 թ. Գ. Քեսայանը մենահամերգներով հանդես է գալիս Համբուրգում« Քյոլնում« Բոննում« Մյունխենում ու Բրեմենում: 1988-2003 երաժիշտը բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` “Gary Kesayan Jazz Quartet” դառնում է “Ֆլոր դը Վին” (Փասադենա« ԱՄՆ) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը: Նույն կազմով համույթը համերգներ է ունենում ԱՄՆ-ում« Կանադայում և Եվրոպայում (Հոլանդիա« Դանիա« Իտալիա): Խմբի ստեղծագործական գործունեության ընթացքը էականապես փոխվեց 1995 թվականին« Բեվերլի Հիլզում կայացած ելույթի ժամանակ: Այս համերգը դրական արձագանք ունեցավ ամերիկյան մամուլում« դրա տեսաձայնագրությունը հեռարձակվեց CBS ալիքներով:1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քեսայան ի անդրանիկ “For you” ձայներիզի շնորհանդեսը« որը 1998 թվականին ստանում է “Armenian Music Awards” ազգային մրցանակաբաշխության “Best Jazz Musician of the Year by AMA in 1998” մրցանակը: 1998 թվականին Գարին և նրա քառյակը Մարթին Իլոն երգչուհու հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երևան: 2005 թ. Գարին կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ և ներկայացնում է հիանալի շոու« որին ներկա էր մաեստրո Շարլ Ազնավուրը։Նույնքան հիշարժան էին “Gary Kesayan Jazz Quartet”-ի համերգները 2006-2010 թթ.: Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում է Հայաստան: