Բաժիններ՝

Բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ։

2016 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 05:20-ին, «Սլավմեդ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ն.Մուսայելյանը հանկարծամահ է եղել:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ 24.04.2016 թվականին՝ ժամը 02:00-ին, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատուն է ընդունվել Ն.Մուսայելյանը, ով 25.04.2016 թվականին՝ ժամը 03:00-ին, բնական եղանակով ծննդաբերել է։ Նախնական տվյալներով՝ ծննդկանի մոտ զարգացել է սուր աղիքային անանցանելիություն, որի կապակցությամբ ապրիլի 27-ին վիրահատվել է, ինչից հետո, վիճակի կտրուկ վատանալու պատճառով, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ 28.04.2016 թվականին՝ ժամը 02:30-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս