Բաժիններ՝

Բռնցքամարտիկներ Բաչկովն ու Ավագյանը պարտվեցին վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում

Թուրքիայում ընթացող Օլիմպիական վարկանիշային բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էվալդաս Պետրաուսկասին:

56 կգ քաշային Արամ Ավագյանը զիջեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիյևին:

Բաչկովն ու Ավագյանը կշարունակեն պայքարը մրցանակային տեղերի և Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Ապրիլի 15-ին ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Տեղեկացնենք, որ այս վարկանիշային մրցաշարում Օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները, ինչպես նաև լավագույն երրորդ տեղ գրաված մարզիկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս