Արամ Դանիելյանը «խաբար» չէ ընտրակաշառքի բաժանումից

Հրազդան քաղաքի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը գերազանց է գնահատում: Այս մասին այսօր մինչև նախընտրական հանրահավաքը լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Դանիելյանը:

Նա խոստացավ, որ հանրահավաքից հետո կխոսի լրագրողների հետ, սակայն, երբ հանրահավաքը վերջացավ, նա իր թիմակիցների հետ շտապեց լքել հրապարակը: Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ կան նրա կողմից ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ, նա միայն պատասխանեց, որ «խաբար» չէ, ու հեռացավ:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին տեղի են ունենալու Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս