Անընդունելի է, որ իմ պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. նոբելյան մրցանակի դափնեկիր

Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ այցելել են Էջմիածին և հյուրընկալվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ: Այս մասին տեղեկացրին «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կազմակերպիչները: Ահարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, Դեն Շեխտմանը, Ջոն Ռոբին Ուորենը և Էյ-Իչի Նեգիշին ապրիլի 15-ին հանդիպել են ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման ավարտին հյուրերն այցե լել են Մայր տաճարի թանգարան, որտեղ ծանոթացել են հայ ժողովրդի արժեքավոր գանձերին:

Այնուհետև հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո, Նոբելյան մրցանակակիրները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտում։ «Այն, որ իմ պետությունն այսօր պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, անընդունելի է ինձ համար»,- այցելությունից հետո հայտարարել է Ահարոն Չեխանովերը։

Նոբելյան մրցանակակիրները հույս են հայտնել, որ Հայաստան այցելելու էլի առիթներ կունենան։ Նրանք նշել են, որ դարձել են Հայաստանի երիտասարդության և մեր երկրի դեսպաններն իրենց երկրներում։

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ապրիլի 12-15-ը կազմակերպել և իրականացրել է «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը, որի շրջանակներում մեկ հարկի տակ է հյուրընկալելու 5 նոբելյան մրցանակակիրների:

Տեսանյութեր

Լրահոս