Բաժիններ՝

«Հիմա Դուք տեսնում եք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է». Դիտեր Հեկինգ

«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) կիսվել է խաղից ստացած տպավորություններով:

«2:0 հաշիվը մեծ առավելություն է: Մեզ գոլ է պետք, իսկ դրանից հետո պետք է կանգնեցնել «Ռեալի» հարձակումները:

Երեկ ես նայում էի ձեր աչքերին, և ոչ ոք չէր հավատում իմ խոսքերին: Հիմա Դուք տեսնում եք. ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ:

Այսօր մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը Բրունո Էնրիկեն էր: Մենք ուզում էին նրանով զարմացնել «Ռեալին»:

Մարսելոյի և Առնոլդի հետ կապված դրվա՞գը: Դա սպորտային չէր, և նման բաները տեղ չունեն ֆուտբոլում»,- ասել է Հեկինգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս