«Ո՞վ է ասել, որ ապրանքները միայն Թուրքիայում են արտադրվում: Շատ երկրներ կան…
Եգիպտական ինքնաթիռի առևանգումը, որը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում, ահաբեկչություն չէ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:
Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:
Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ իր ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կարծիքների բաց փոխանակություն է եղել մամուլի ազատության մասին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահն ամբողջությամբ վերահսկում է ԶԼՄ-ներին իր երկրում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ի՞նչ է նշանակում՝ ցուցակները թաքցնել հանրությունից։ Ճիշտն այն է, որ վստահություն ներշնչվի, որ չի կեղծվել
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով մարտի 29-ին, ժամը 12.00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը այցով գտնվում է Վրաստանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Վերջինս Թբիլիսի է ժամանել ուշ երեկոյան:
Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի առևանգիչ Իբրահիմ Սամախը ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է, հայտնում է «Ալ-Ահրամ» թերթը՝ հղում կատարելով Եգիպտոսի ուժային կառույցներում աղբյուրներին:
Մեկ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացվող Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության և անուղղակի աջակցության պայմաններում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռևս ազատության մեջ է:
Մարտի 29-ին, ժամը 08.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող բնակելի տան տանիքում:
Սիրիական Պալմիրայում, մինչև Սիրիայի կառավարական զորքերի կողմից ազատագրումը, ԴԱԻՇ խմբավորումն ակտիվորեն զբաղվել է ստրկավաճառությամբ, հայտնում է The Mirror-ը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է քաղաքական դպրոց հիմնել, այդ դպրոցում «աշխատատեղերի» բաշխման մեկնարկը տվեց։ Քաղաքական դպրոցի մասին միայն դեռ տեղյակ ենք, որ կոչվելու է Անդրանիկ Մարգարյանի անունով։
LifeNews-ի տեղեկություններով՝ Լառնակայի միջազգային օդանավակայանից, որտեղ գտնվում է առևանգած ինքնաթիռը, մարդկանց տարհանում են: Օդանավակայանը ներկայում չվերթեր չի ընդունում այլ քաղաքներից և երկրներից:
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը մարտի 17-ին գերմանական ARD հեռուստաալիքով extra 3 երգիծական հաղորդման պատճառով կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:
Համացանցում հայտնվել է լիբիացի փախստական Իբրահիմ Սամախի լուսանկարը, որը առևանգել է EgyptAir ավիաընկերության A-320 ինքնաթիռը: Նախնական տեղեկություններով՝ առևանգիչին հեռախոսով նկարել են պատանդները, հայտնում է LifeNews-ը:
Հարցին՝ եթե տասն անգամ ավելի էժան կարժենա շենքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը, ինչո՞ւ չեն անում և նոր շենք են կառուցում, Դ. Ադբաշյանը նախ պատասխանեց, որ ինքն էլ է այդ հարցն ուզում տալ, բայց չգիտի՝ ում. «Քանի որ ես իմ աչքով ոչինչ չեմ տեսել, չեմ ուզում բարձրաձայնել, ինչ-որ շահագրգռվածություն կա»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
Եգիպտական Egypt Air ավիաընկերության A-320 ինքնաթիռը գրաված անձը խնդրում է իրեն քաղաքական ապաստան տրամադրել, հայտնում է Sky News-ը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում մնացել է 15-20 մարդ:
Առևանգիչը, ով այսօր առավոտյան գրավել էր Egypt Air ավիաընկերության ինքնաթիռը, ազատել է բոլոր պատանդներին՝ բացի ինքնաթիռի անձնակազմից ու 5 օտարերկրացիներից, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով եգիպտական ավիաընկերությանը:
Երեկ՝ մարտի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում արնաշաղախ վիճակում հարևանները հայտնաբերել են 67-ամյա կնոջը:
Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը:
Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում չի պլանավորում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, տեղեկացնում է Report-ը:
Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս յուրերը, առայժմ հայտնի չէ: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում։
Նվազագույնը 1 մարդ է զոհվել, ևս 9 մարդ տուժել են պայթյունի հետևանքով, որը որոտացել է երեքշաբթի առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Եգիպտական Egypt Air ավիաընկերության A-320 ինքնաթիռը, որը անհայտ անձինք գրավել են, վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: