Բաժիններ՝

Միջազգային հանրությունը դատապարտում է Թուրքիայում մամուլի ազատության ոտնահարումները

Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից «Զաման» պարբերականի նկատմամբ իրականացված ոտձգությունները:

Անգլիայի Լրագրողների ազգային միությունը կատարվածը «խիստ մտահոգիչ» է անվանել: «Կատարվածը ն պաստում է լրագրողների շրջանում վախի և գրաքննության մթնոլորտի առաջացմանը: Այդպիսով ժողովրդի` տեղեկություն ստանալու իրավունքը խախտվում է, իսկ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը առնվում սպառնալիքի տակ: Մենք շարունակելու ենք աջակցել անկախ և քննադատական լրագրությունը ներկայացնողներին»,- ասվում է միության հայտարարության մեջ:

Իսպանիայի լրագրողական ընկերությունների համադաշնությունը «Զաման»-ում վերակացու նշանակելու մասին որոշումն անվանել է «ֆանատիզմ»: Համադաշնության ղեկավարը հայտնել է, որ իրենք խստորեն դատապարտում են կատարվածը և հորդորում Թուրքիայի կառավարությանը շտկել իրադրությունը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն ևս բացասական է գնահատել լրատվամիջոցի նկատմամբ իրականացված գործողությունը: «Թուրքիայի իշխանությունները թերթերի վրա հարձակվելու փոխարեն պետք է միջոցներ ձեռնարկեն մամուլի ազատությունն ու լրագրողների իրավունքները պաշտպանելու սահմանադրական երաշխիքները կյանքի կոչելու նպատակով»,- նշել է կոմիտեի գործադիր ղեկավարը Ժոել Սիմոնը:

Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենինը համարվող «Զաման» պարբերականում ստամբուլյան դատարանի որոշմամբ նշանակվել է վերակացու: Լրագրողները ենթադրում են, որ դրան կարող է հաջորդել պարբերականի փակումը: «Զաման»-ի մեծ թվով կողմնակիցներ մարտի 4-ի երեկոյան հավաքվել են պարբերականի խմբագրատան շենքի մոտ` հայտնելու իրենց բողոքը կատարվածի առնչությամբ: Սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ միջամտել է և փորձել ցրել հավաքվածների: Մի խումբ ցուցարարներ տուժել են:

Թուրքիայում դատարանի որոշումով օրերս փակվել են Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքները, Gazetesi, Millet Gazetesi թերթերը եւ Kanaltürk Radyo ռադիոկայանը: ԶԼՄ-ները փակվել են Koza İpek Holding-ի գլխավոր գրասենյակում եւ 23 նրա ընկերությունների նկատմամբ քրեական գործի շրջանակում, որոնք, թուրքական իշխանությունների պնդմամբ, մեղադրվում են Ֆեթ ուլլահ Գյուլենի (ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ) շարժման ֆինանսավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս