Բաժիններ՝

Հարություն Խաչատրյանը՝ Հայաստանի ազգային կինոակադեմիայի նոր նախագահ

Հայաստանի Ազգային կինոակադեմիայի հերթական նիստը, որ տեղի է ունեցել փետրվարի 5-ին՝ գլխավորությամբ կինոգետ Դավիթ Մուրադյանի, նոր նախագահ է նշանակել:

Ինչպես հաղորդում է «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի լրատվական ծառայությունը, Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ընթացքում հաշվետու ելույթով հանդես է եկել Կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը՝ ամփոփելով չորս տարվա ընթացքում Հայաստանի Ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:

Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նոր նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գլխավոր քարտուղար՝ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ մարտ ամսին նախատեսվում է գումարել Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստ, որի ընթացքում կներկայացվի առաջիկա երկու տարիների գործունեության ծրագիրը և կազմակերպության թարմացված կանոնադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29