Հայազգի միլիարդատեր Դանիիլ Խաչատուրովն ալիմենտների պատճառով նվազեցրել է իր եկամուտների մասին տվյալները

LifeNews-ի տեղեկություններով՝ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 44-ամյա նախագահ Դանիիլ Խաչատուրովը ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծությունից հետո դիմել է տարածված սխեմաների, որպեսզի ալիմենտներ չվճարի իր 8-ամյա դստեր համար այն ծավալով, ինչ ծավալով պահանջում է օրենքը:
Դատարանի որոշմամբ՝ Վասիլիսայի ծախսերը հոգալու համար հայրը պետք է նրան փոխանցի իր հայտարարագրված եկամուտի մեկ քառորդը:

Իր կարողությունը պահպանելու համար Խաչատուրովը, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 1,6 մլրդ դոլար, դատարանին հայտնել է 600 հազար ռուբլի եկամուտի մասին:

Հիշեցնենք, որ Դանիլ Խաչատուրովն ու Ուլյանա Սերգեենկոն միասին 7 տարի են ապրել: Զույգն ամուսնացել էր 2008 թվականին:

Որքան էլ զարմանալի է, սակայն ՌԴ-ի ապահովագրական խոշորագույն մագնատի աշխատավարձն այդքան էլ չի գերազանցում «Ռոսգոստրախի» միջին աստիճանի մենեջերի եկամուտը, գրում է LifeNews-ը:

Daniel Xachaturov (3)
Նշենք, որ սա Խաչատուրովի առաջին ամուսնալուծությունը չէ: 2007 թվականին «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահը ամուսնալուծվեց իր կնոջից՝ Աննայից:

Xachaturov

Նախկին ամուսինները ստորագրեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ չունեն ինչ-որ գույք, որը ենթակա է կիսելու: Աննան ստորագրած փաստաթղթով իր որդու համար 4 տարում ստանալու էր 1,7 մլն ռուբլի ալիմենտ:

6dbf59a2c5e5442dec7a66e1f8e027ea__660x

2007-ին, սակայն, Խաչատուրովի նախկին կինը հայց ներկայացրեց գույքի կիսման մասին, որտեղ պահանջում էր իրեն տալ Խաչատուրովի Քաղաքային հիփոթեքային բանկի վաճառքից գոյացած դրամական միջոցների կեսը: Բանկը վաճառվել էր Morgan Stanley-ին:
2008թ. ապրիլին դատարանը մերժեց Աննա Խաչատուրովայի հայցն ընդդեմ Դանիիլ Խաչատուրովի:

Հիշեցնենք, որ Սերգեենկոյի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո Դանիիլ Խաչատուրովն սկսել է հանդիպել 39-ամյա ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ:
Աննա Մելիքյանն ամուսնացած է եղել 56-ամյա Ռուբեն Դիշդիշյանի հետ, ով «Ցենտրալ պարտնեշիփ» ընկերության նախկին գլխավոր տնօրենն էր:

Տեսանյութեր

Լրահոս