Դեմքի երիտասարդությունը պահպանող դիմակներ

Անխոս, կոսմետիկ պրոցեդուրաները խորհուրդ է տրվում կատարել սրահներում: Սակայն ոչ թե` այն պատճառով, որ տանը չեք կարող այլընտրանք գտնել, այլ այն պատճառով, որ սրահում կարող եք հանգստանալ, պառկել և մնալ մասնագետի ոսկի ձեռքերում: Եթե նման հնարավորություն չկա, այնուամենայնիվ, կարող եք և ինքնուրույն կատարել պրոցեդուրաները:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի կալոգենային դիմակներ, որոնք կվերականգնեն դեմքի մաշկը

Դիմակ 1. Մաքրող դիմակ

Կալոգենային դիմակները չափազանց արդյունավետ են, երբ խոսք է գնում կնճիռներից ազատվելու մասին: Եթե չկա հնարավորություն գեղեցկության սրահում նման պրոցեդուրաներ անցկացնելու, ապա ձեզ ենք առաջարկում այս պրոցեդուրայի տնային տարբերակը:

dimak

Բաղադրություն

  • Ժելատին
  • Բնական մեղր
  • Ձիթապտղի կամ նշի յուղ

Բոլոր բաղադրիչները պետք է ունենալ 2:1:1 հարաբերությամբ: Բաղադրիչները լավ խառնեք, տաքացրեք ջրի գոլորշու վրա: Իսկ եթե ցանկանում եք նաև ազատվել սև կետերից, կարող եք ավելացնել ակտիվացրած ածուխի 2 հաբ:

Դիմակ 2. Խոնավեցնող դիմակ

Մաշկը խոնավեցնելու համար անհրաժեշտ է պատրաստել դիմակ, որի հիմքում ընկած է կաթ և ժելատին: 6 ճ/գ թարմ տաք կաթի մեջ լուծեք 1 ճ/գ ժելատին: Յուղոտ և խնդրահարույց մաշկի համար խորհուրդ է տրվում խառնուրդին ավելացնել 1 թ/գ բնական մեղր:

Պրոցեդուրա

Բոլոր դիմակները պետք է ճիշտ քսել, այլապես ոչ միայն օգուտ չեն տա, այլև կարող են և վնասել: Մինչև դիմակը քսելը պետք է դեմքը մաքրել սկրաբով: Որից հետո քսում ենք դիմակը, հարմար պառկում ենք՝ առանց որևէ բանի մասին մտածելու, մտքերը պետք է մաքուր լինեն: Դիմակը պետք է մնա 30 րոպե, ոչ ավելի: Վերջում դիմակը պետք է լվանալ տաք ջրով: Դիմակից հետո քիչ խոնավ դեմքին սնուցող քսուք քսեք:

Մեկ ամիս շարունակ՝ շաբաթական 2-4 անգամ կատարեք պրոցեդուրան:

Հակացուցումներ.

Այս դիմակները չի կարելի օգտագործել մինչև 25 տարեկանը (քանի որ մինչ այս տարիքն օրգանիզմն ինքն է բավականաչափ կալոգեն արտազատում):

Դեմքի մաշկի վնասվածքների դեպքում նույնպես խուսափեք այս դիմակից (բաց վերքեր), նաև՝ բաղադրիչներից մեկի հանդեպ ալերգիայի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս