«Անտարբեր նստած է, մի հատ միմիկայի փոփոխություն չկա, ոնց որ չհասկնա` ինչ կխոսանք, ինչի մասին կխոսանք». Ավետիսյանների հարազատը՝ Պերմյակովի մասին
Ռուսական 102-րդ ռազմաբազայում այժմ հարցաքննվում են տուժողների իրավահաջորդները:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը միջնորդեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը՝ հարցաքննել տուժողների իրավահաջորդներին, վկաներին, հետազոտել գործի ապացույցները, փաստաթղթերը, ապա հարցաքննել տուժողներին: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները չառարկեցին: Դատարանը որոշեց նախ հարցաքնել տուժողների իրավահաջորդներին, հրապարակել գործում եղավ ապացույցները, ապա հարցաքննել ամբաստանյալ Վալերի Պերմյակովին:
Առաջինը հարցաքննվեց տուժողի իրավահջորդ Ռիտա Պետրոսյանը: Տուժողների իրավահաջորդների միջնորդությամբ վկաների ցուցմունքներն ուղիղ եթեր հեռարձակվում են առանց ձայնի՝ հաշվի առնելով, որ այլ վկաները կարող են տեղեկանալ դրա մասին:
Դատարանում վատացել է ներկաներից մեկի ինքնազգացողությունը, նրան օգնություն են ցուցաբերում: «Ես չեմ հասկանա՝ էս ինչ հանցագործ է: Մարդ մի հատ երեխու վրա ձեռք բարձրացնի, խիղճը չի իջնի: Ես էս մարդու մեջ ոչ մի բան չեմ տեսնի՝ ոչ խղճի զգացում կտեսնեմ, հեչ մի բան չկա: Անտարբեր նստած է, մի հատ միմիկայի փոփոխություն չկա, ոնց որ չհասկնա՝ ինչ կխոսանք, ինչի մասին կխոսանք»,- ասում էր իրավահաջորդներից մեկը: