Ինչպե՞ս լավացնել երիկամների աշխատանքը միայն մեկ բաղադրիչով

Սննդային սոդան բյուրեղային փոշի է, որն իր համով աղ է հիշեցնում: Սոդայի գոյությունն առաջին անգամ բացահայտել է ֆրանսիացի քիմիկոս Լեբանը 18-րդ դարի վերջերին:

Սոդան կարևոր նշանակություն ունի մարդու օրգանիզմի համար: Այն նեյտրալացնում է կուտակված թթուները՝ համալրում է օրգանիզմի ալկալիային պաշարը, այսպիսով՝ պահպանելով թթվային-ալկալային բալանսն օրգանիզմում:

Օրինակ, կաթի մեջ լուծված սոդան հրաշալի միջոց է հազը հանգստացնելու, ինչպես նաև՝ խորխը թոքերից դուրս բերելու համար: Իսկ հարբուխի դեմ կարելի է պայքարել սոդայի լուծույթով քիթը մաքրելով:

Երիկամների բուժում՝ սոդայի միջոցով

Կարդացեք նաև

Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն՝ սոդան կարող է թեթևացնել երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների վիճակը: Սոդան նեյտրալացնում է ավելորդ թթուները, մեզը դարձնում է ալկալային, ինչն էլ լավացնում է երիկամների աշխատանքը, կանխարգելում քարերի կուտակումը երիկամներում:

Լոնդոնի արքայական հոսպիտալի 134 հիվանդներ մասնակցել են հետազոտությանը: Մեկ տարվա ընթացքում սովորական դեղամիջոցների հետ օրական մեկ անգամ հիվանդները մի փոքր սոդա են ընդունել: Մեկ տարի անց նրանց անալիզների պատասխանները համեմատել են այն մարդկանց անալիզների պատասխանների հետ, որոնք չէին մասնակցել հետազոտությանը:

Արդյունքն ուղղակի ապշեցրել էր բժիշկներին: Սոդա օգտագործողների երիկամների վիճակը զգալի լավացել էր: Նաև պարզվել է, որ աստիճանաբար սկսել են լավանալ այն հիվանդները, ում հեմոդիալիզ էր նշանակված:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս