
Դոլարների հերթ Բաքվում

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, նախօրեին Բաքվում փոխանակման կետերի մեծ մասը հրաժարվում է վաճառել դոլարներ, ինչը հերթական արժութային աժիոտաժն է առաջացրել:
«Ազատություն» ռադիոյի թղթակիցներից մեկին հաջողվել է գտնել այն քիչ գործող փոխանակման կետերից մեկը, որտեղ շարունակել են վաճառել դոլար՝ 1 դոլարին 1,58 մանաթ փոխարժեքով:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կանգնած սպասում հերթում՝ հուսալով գնել դոլար: