Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին՝ առանձին թույլտվություն ստանալու համար:
«Ես խրտվիլակ այրելու հանձնարարականներ չեմ տալիս»,- վրդովված փոխանցեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որի նախասիրությունները կենդանի մարդկանց հետ են կապված։
Սինգապուրի նեղուցում լցանավի հետ բախվելու հետևանքով խորտակվել է բեռնատար նավ, ինչի հետևանքով 6 մարդ անհետ կորել է, հայտնում է Straits Times թերթը՝ հղում կատարելով Սինգապուրի ծովային ու նավահանգստային վարչության ներկայացուցիչներին:
Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիայից հետ է կանչում մեկ դյուժին ռազմական ինքնաթիռ՝ վեց F-15 Eagle կործանիչ ու նույնքան F-15 Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ: Այս մասին նախօրեին հայտնել է AP-ն:
Ամանորյա վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ:
…Համացանցում տարածվել է Մոսկվայում հայ տղայի եւ ադրբեջանցի աղջկա ամուսնության տեսագրությունը: «Հայրենասեր» հայերն ու ադրբեջանցիները շտապեցին երիտասարդներին դատապարտել:
Նախարարությանը գումար կհատկացվի ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
«Այդպիսի դաժան կնոջ կերպար չէի կերտել։ Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով նախկին ամուսնու հետ չի կարողանում «կիսել» ամենաթանկը՝ երեխային։ Այստեղ ներկայացված են հոգեբանական լուրջ, բայց նուրբ երկխոսություններ»,–պատմեց նա։
Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մոսկվա ուղևորվող ուղևորատար Sukhoi Superjet ինքնաթիռը վերադարձել է Չելյաբինսկի օդանավակայան տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Interfax-ը:
Նիդեռլանդների ոստիկանությունը ցրել է Ուտրեխտից ոչ հեռու գտնվող Գելդերմալսեն քաղաքում 1,5 հազար փախստականի տեղակայման համար նախատեսված շինարարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին, հայտնում է BBC-ն:
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով նախատեսվում է Արդարադատության նախարարությանը 33 մլն դրամ հատկացնել:
Բացի կոնգրեսականների բավական կարեւոր աշխատանքից, պաշտոնական Վաշինգտոնը հստակ քաղաքականություն է վարում ԼՂ հարցում՝ բացահայտ պաշտոնական Բաքվի կեցվածքին ընդդիմանալով։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Հայտնի է, որ ՀՀ-ում զեղչեւրի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրպսևորումներ եւ այնպիսի խոստումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին։
Այսօր ևս «սև ոսկու» համաշխարհային գները ցուցաբերել են նվազման միտում՝ բացասական ռեակցիա հանդես բերելով ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի որոշման նկատմամբ, որը որոշել է բազային տոկոսադրույքը բարձրացնել 2006 թվականից ի վեր առաջին անգամ:
Պարագվայի մայրաքաղաքում ու երկրի հինգ դեպարտամենտներում ջրհեղեղի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի խորհրդարանը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ, Ամերիկան իմ կարծիքով, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ եւ համապարփակ՝ Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով:
ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են վերսկսել ավիաչվերթերը երկու երկրների միջև, հայտնում են ամերիկյան աղբյուրները, տեղեկացնում է BBC-ն:
Գործնականում գյուղապետը, նրա եղբայրները, իրենց քենիներով, տեգրերով, տալերով, զոքանչներով, աներներով, պապի-տատիով կոոպերատիվում կունենան, մեղմ ասած, ավելի քան 50 տոկոս փայամաս: Գյուղի մյուս բոլոր բնակիչները` 50-ից պակաս: Օրենքը ոչ մի սահմանափակում բարեկամների մասնակցության համար չի սահմանում: Ու կսկսեն այդպես «կոոպերացված» հող մշակել ու բերք ստանալ:
Միշել Օբաման այցելել է Վաշինգտոնի մանկական հիվանդանոց:
Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար:
Ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ:
«Եթե նախկինում պարզ էր, թե ով ում դաշնակիցն է, ապա այժմ Ադրբեջանն ու նրա դաշնակիցներն այլ ուղղությամբ են ընթանում, եւ դրանց ռազմավարական շահերը աշխարհքաղաքական հակասությունների մեջ են», – նշում է վերլուծաբանը:
Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները:
Ռոբերտ Քոչարյանը օրերս որսի է գնացել Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ և եղնիկ:
ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։