«Մենք ԿԸՀ-ին հանգիստ չենք թողնելու». Մեկնարկեց «Նոր Հայաստանի» երթը դեպի ԿԸՀ
«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ոչ մեկիս համար զրամանալի չէր, այս 20 տարին մենք այդ ենք տեսել»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետք Ժիրայր Սէֆիլյանը:
Նրա խոսքով՝ բռնատերի օրոք ընտրություննրին մասնակցելը անհեթեթություն է, ու «հերթական անգամ երևաց, որ ընտրություններ չեն տեղի ունենում, այլ օպերացիա»:
«Պատկերացրեք՝ մենք երեկ ընդհանրապես չերևայինք արենայում՝ ինչ էր լինելու մեր երկրի պատկերը: Վստահ եմ՝ դեկտեմբերի 1-ից սկսած՝ օր օրի ամրապնդվում է այն կորիզը, որի շուրջ մեր ժողովուրդը վերջ ի վերջո համախմբվելու է՝ հեռացնելով այս ռեժիմը: Ընդդիմադիր բևեռն այստեղ է ձևավորվում: Պատրաստ ենք երթի: Մենք ԿԸՀ-ին հանգիստ չենք թողնելու: Հայ ժողովուրդը չի համակերպվելու այս ամենի հետ: Ոչ ոք թող չկարծի՝ մենք անիմաստ գործունեությամբ ենք զբաղված»,- հայտարարեց Ժ. Սէֆիլյանը:
Նշենք, որ նրանց երթուղին լինելու է հետևյալը՝ Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց, Կորույնի փողոց, ԿԸՀ, Աբովյան փողոց, Սայաթ-Նովա փողոց՝ Ազատության հրապարակ: