
Ներխուժել են տուն, կապել են տանտիրոջն ու նրա կնոջը, գցել գետնին. Մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած ավազակային հարձակումից

Tsayg.am-ը գրում է. Ավազակային հարձակում Գյումրիում: Երեկ ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց: Վերջինս նշել է, որ իր տան վրա հարձակվել են: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ղուկասյան փողոցի տներից մեկում: Ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում տան մուտքի դուռը ներսից բացելու ժամանակ 2 դիմակավորված անձ են ներխուժել տուն, կապել են տանտիրոջն ու նրա կնոջը, գցել գետնին, կպչուն ժամավենով կապել ձեռքերը, ոստքերն ու տանտիրոջ բերանը: Դանակի սպառնալիքով տնից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար: Այնուհետ տան մուտքի դուռը դրսից փակել ու դիմել փախուստի: Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: