Բաժիններ՝

Ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Patrol» մակնիշի 09 QQ 010 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Բ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա (32 ուղևոր):

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը  00.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նորատուս-«Ռադիո» ՓԲԸ տանող ավտոճանապարհին ավտոմեքենանն արգելափակվել են ձնակույում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-21Օ6» մակնիշի 38 SS 800 պ/հ (վարորդ1991 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 CZ 362 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Զ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Chrysler» մակնիշի 34 SL 258 պ/հ (վարորդ Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին՝ Աղնջաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներնը «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (12 ուղևոր):

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի ոսկու հանքերի մոտակայքում, ՎԱԶ 21-015 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա (39 ուղևոր), 2 ավտոմեքենա դուրս չի բերվել՝ մեկը անսարքության պատճառով, իսկ մյուսը` վարորդը հրաժարվել է:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանյաշիր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-3110» մակնիշի 27 UU 507 պետհամարանիշի (վարորդ ` Հ. Ս.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ-Զանգակատուն հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. ավտոճանապարհին առաջացել են մեքենաների կուտակումներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնույթունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (6 ուղևոր) և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ տեղում իրականացրել հերթապահություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.03-ի ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի մոտակայքում ավտոմեքենան սահելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 33 TO 384 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ., ծնվ.1958 թ.) արգելափակվել է Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 4-րդ զանգվածում՝ «Սարգիս Ասլամազյանի անվան» թիվ 1 երաժշտական դպրոցի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կարապիկի օգնությամբ դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի L3132 պ/հ (վարորդ` 1965 թ. ծնված Մ. Մ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել է ձնակույում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (6 ուղևոր): Ուղևոր` 1979 թ. ծնված Ա. Ի.-ի ինքնազգացողությունը վատացել է, ում հրշեջ-փրկարարները տեղափոխել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Փյունիկ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 08 SU 139 պետհամարանիշի (վարորդ ` Ա. Ս. 1983 թ. ծնվ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.08-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գրանտ Տոբակո» խանութի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-21Օ6» մակնիշի 16 ՕՏ 561 պետհամարանիշի (վարորդ ` Ա. Գ.) ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս