
Ինչու վնասազերծված խումբը դիմադրություն ցույց չի տվել և ինչպես է ԱԱԾ-ն ներխուժել տուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանցավոր խումբ ստեղծելու եւ ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց՝ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի եւ պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց եւ դիմադրություն չի եղել:
«Ժողովուրդը» կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչեւ բնակարան մուտք գործելը կասկածյալների նկատմամբ հատուկ միջոց հանդիսացող ձայնալուսային նռնակներ են օգտագործել: Այդ հատուկ միջոցը նախատեսված է փակ տարածքներում զինված հանցագործներին վնասազերծելու համար: Նռնակի պայթյունից հետո մարդն առնվազն տասը րոպե իրականության զգացողությունը կորցնում է եւ չի գիտակցում, թե շուրջ բոլորն ինչ է կատարվում: Եթե վերը բերվածին ավելացնենք, որ գրոհը վաղ առավոտյան էր իրականացվել, հասկանալի կդառնա, որ խմբի անդամներն արձագանքելու շանս անգամ չեն ունեցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: