Հրաշալի խառնուրդ, որն ունի նաև հակաբակտերիալ հատկանիշներ

Կարծում եք՝ հնարավո՞ր է որոշ հիվանդությունների տարածումը կանխարգելել առօրյա կյանքում: Non-stophealthy կայքի տվյալներով՝ հնարավոր է, եթե սկսեք օգտագործել ընդամենը 2 բաղադրիչից կազմված ներկայացվող խառնուրդը: Այս խառնուրդը պաշտպանում է ձեզ և ձեր առողջությունը: Այն ոչ միայն օգտակար է, այլև՝ շատ համեղ է: Բաղադրության մաս են կազմում քունջութն ու մեղրը:

Ֆիտոստերոլը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, լավացնել ձեր իմունիտետն ու կանխարգելել շատ հիվանդությունների առաջացումը. դրանց շարքին է պատկանում նաև քաղցկեղը:

Ֆիտոստերոլներ պարունակում են արևածաղկի սերմերն ու դդմի սերմերը, դրանց միայն 100 գրամի մեջ պարունակվում է 270-289 մգ ֆիտոստերոլ: Սակայն մեծ քանակությամբ ֆիտոստերոլ պարունակում է քունջութը՝ 100 գրամի մեջ՝ 400-413 մգ:

Մեղրի օգտակար և սննդարար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Այս բնական և համեղ քաղցրավենիքը տարբեր ազգերի կողմից օգտագործվել է հազարավոր տարիներ շարունակ: Այն ունի հակաբակտերիալ հատկանիշներ, որոնք հատուկ են պենիցիլինին:

Կարդացեք նաև

Այս երկու բաղադրիչները՝ մեղրն ու քունջութը, միախառնելով՝ ամինաթթուներով հարուստ հրաշալի խառնուրդ կստանաք, որը հրաշքներ կգործի ձեր օրգանիզմում: Այս խառնուրդը պետք է օգտագործել դատարկ ստամոքսին:

Պատրաստման եղանակը

1 ճաշի գդալ մեղրին ավելացրեք 1թ/գ քունջութ: Կարող եք նաև մեծ քանակությամբ պատրաստել, ապա ամեն օր դատարկ ստամոքսին 1թ/գ ուտել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս