Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն Բելգրադում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 3-4-ը: Այս մասին Լավրովը հայտարարել է Կիպրոսում իր գործընկերոջ հետ ունեցած բանակցություններից հետո, տեղեկացնում է Lenta.ru-ի թղթակիցը:
Depor.pe կայքը հայտնում է, որ ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը չի շարունակի ելույթները պերուական «Ալիանսա Լիմայում»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին:
Նավթի վաճառքից գոյացած եկամուտները Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրներից մեկն են: Նավթի ամենամյա շրջանառությունը զինյալներին բերում է շուրջ 2 միլիարդ դոլարի եկամուտ:
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Այսօր Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հրավիրած հանրահավաքը: Հիշեցնենք, որ երեկվանից «Նոր Հայաստանը» նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Թուրքիան կնքել են համաձայնագիր, որի համաձայն, շուրջ 500 հազար սիրիացի փախստական կվերաբնակեցվի ԵՄ-ում, հայտնում է Reuters-ը:
Դատաբժիշկներին հաջողվել է վերականգնել Սիրայում կործանված ռուսական «Սու-24»-ի ռուս օդաչու Օլեգ Պեշկովի կյանքի վերջին րոպեների պատկերը, հայտնում է LifeNews-ը: Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Պեշկովի մարմնում փորձագետները հայտնաբերել են փամփուշտի 8 վիրավորում:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Արմեն Ղ.-ն:
ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ի հաշիվ դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության, չի պարունակում սպառնալիք Ռուսաստանի կամ ինչ-որ այլ երկրի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ընդամենը 1.5 տարի առաջ մենք հետևում էինք ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը, բայց երբեք չի բացառվել, որ բախումներ ևս հնարավոր են: Այս մասին այսօրվա քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ, սխալ է թույլ տալ Անկարային հավատալ, որ երկիրը կարող է դառնալ Եվրամիության մաս: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Europe 1 ռադիոկայանի եթերում: «Սխալ է խաբել ու ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են միանալ Եվրոպային: Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր հետաքրքրություններ ունենանք, սակայն երկիրը չպետք է դառնա ԵՄ անդամ»,- հայտարարել է Սարկոզին:
«Մենք հասել ենք նրան, որ մարդիկ ինչպիսի արտահայտման ձև էլ ունենան, կարողանում են ներկայացնել ժողովրդին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի մասին: Նրա խոսքով՝ որևէ բան չի տապալվելու, քանի որ սա անձերի խնդիր չէ, սա կառավարման մոդելի: «Սա այն քաղաքական ուժերի բեռն էր, որոնք տարիներ այս մոդելի աջակիցն են եղել, Հանրապետականն էլ աջակցեց: Դա չի նշանակում, որ դա կյանքի ու մահվան խնդիր է, որ ասեն՝ ո՛չ ռեժիմին, մա՛հ ռեժիմին»,- նշեց Գ. Սահակյանը:
Այս տարվա առաջին 10 ամսում, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, Վրաստանից Ադրբեջան արտահանման ծավալները նվազել են 53,5%-ով կամ 253,3 մլն դոլարով՝ հասնելով շուրջ 221 մլն դոլարի, այսինքն՝ վրացական արտահանման ընդհանուր ծավալի 12%-ին: Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությանը:
Նա նշեց, որ թեև առաջարկվող պայքարի գործիքները նման են Մայդանի գործողություններին, այնուամենայնիվ Ազատության հրապարակը Մայդան չէ և չի դառնա, ավելին այդ մեթոդները Հայաստանում չեն աշխատի, ինչպես չեն աշխատել նախկինում:
«Մեր ԱԳՆ-ն ճիշտ է վարվում, որ որևէ հայտարարություն չի անում: Մենք ներքաշված չենք այս կոնֆլիկտում: Ինչ կարող է լինել՝ մենք գիտենք. մեր դարավոր փորձը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական պատերազմներից մենք միայն ահավոր մեծ կորուստներով ենք դուրս գալիս, նույնը լինում է ռուս-թուրքական եղբայրությունից»:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համլետ Խ.-ին:
«Միացյալ Հայկական ֆոնդի» հոգաբարձությունից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նոյեմբեր 30-ից «Միացյալ Հայկական Ֆոնդ» շահույթ չհետապնդող կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը:
«Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումը համարվում է ոչ բարեկամական քայլ: Ռուսաստանի նախագահը դա գնահատեց՝ որպես հարված թիկունքից: Սրան հետևեց այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք` Ռուսաստանի կողմից տնտեսական սանկցիաներ, Սիրիայում օդուժի բազայի ուժեղացում և ընդհանրապես բոլոր ուղղություններով ռուս-թուրքական հարաբերությունների սառեցում»,- այսօր «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Պաշտպանութան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ռուս հայտնի հաղորդավար Պավել Լոբկովը խոստովանել է, որ իր մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել
Թուրքիայի կրթության նախարարության որոշմամբ 4-րդ դասարանում պարտադիր ուսուցանվող «մարդու իրավունքներ, քաղաքացիություն և ժողովրդավարություն» առարկան կդասավանդվի նոր մեթոդով:
ՌԴ Քննչական կոմիտեն հարցաքննել է ռուս գործարար Գերման Ստերլիգովին, ում ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու մեջ, հայտնում է Interfax-ը:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
Թուրքիան համաձայն է ամբողջությամբ փակել Սիրիայի հետ սահմանը նավթի անօրինական տեղափոխումն ու զինյալների տեղաշարժը կանխարգելելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի թիվ 4 շենքի մոտակա մթերային կրպակում:
Այսօր Կարաբաշի (Չելյաբինսկի) թիվ 2 դպրոցի զգեստապահարանում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ: Ստուգումները պարզել են, որ դրանում կա պայթուցիկ նյութ: Արտաքինից այն նման է տրոտիլե գլանիկի՝ ժամային մեխանիզմով, հայտնում է LifeNews-ը:
Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով:Դեկտեմբերի 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
Պետական ավտոմեքենան, որում գտնվել է Վրաստանի փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին, բախվել է տաքսու, որի վարորդը մահացել է, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
«Ճիշտն ասած, մեծ հեռանկարներ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շարժման հեռանկարների մասին՝ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:
Մի երկու հատ էլ կաղամբ վերցրու տար դիր քո կուսակցության դեմը. Շարմազանովը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: