
«ՆԱՏՕ-ի ընդլայնումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ». Քերի

ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ի հաշիվ դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության, չի պարունակում սպառնալիք Ռուսաստանի կամ ինչ-որ այլ երկրի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ ինչ-որ մեկի համար: Դաշինքն ունի պաշպանական նպատակներ, նրա նպատակն է անվտանգության ապահովությունը: Ես ցանկանում են ասել Ռուսաստանին ու մյուս բոլոր երկրներին, որ այն ուղղված չէ նրանցից ինչ-որ մեկի դեմ»,- ասել է Քերին:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է «շատ կոնստրուկտիվ ու կարևոր խաղացող» լինել Սիրիայում ջիհադիստների դեմ պայքարում:
Քերին կոչ է արել դաշինքի անդամ բոլոր երկրներին ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի ջիհադիստների դեմ Սիրիայում ու Իրաքում:
«Մեր որոշ դաշնակիցներ արդեն ավելացրել են իրենց ավանդն այդ պայքարում կամ պլանավորում են ուժեղացնել իրենց գործողությունները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները հրավիրել են Չեռնոգորիային անդամակցել դաշինքին: