ԱՄՆ-ը հայտնել է թուրք-սիրիական սահմանը փակելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Թուրքիան համաձայն է ամբողջությամբ փակել Սիրիայի հետ սահմանը նավթի անօրինական տեղափոխումն ու զինյալների տեղաշարժը կանխարգելելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն:

«Թուրքիան հետաքրքրված է այն բանում, որ դադարեցնի նավթի անօրինական տեղափոխությունը կամ փակի օտարերկրյա զինյալների տեղաշարժը երկու ուղղություններով»,- հայտնել է նա լրագրողներին Բրյուսելում:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դա անել:

«Մենք կաշխատենք դրա վրա միասին, պատրաստվում ենք անցկացնել անհրաժեշտ խորհրդատվություններ մեր զինվորականների միջև, որպեսզի դա անենք»,- ասել է Քերրին:
Նրա խոսքով՝ հարկավոր է փակել Սիրայի հետ սահմանի 98 կիլոմետրանոց հատվածը:

«Մենք կաշխատենք նրանց հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես միավորենք օդային կոնտինգենտի ուժերը, կոալիցիոն, թուրքական ու այդ վայրերում գործող ընդդիմության ուժերը, որպեսզի անվտանգ դարձնենք այդ հատվածը: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031