Բաժիններ՝

Չելյաբինսկի դպրոցներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել

Այսօր Կարաբաշի (Չելյաբինսկի) թիվ 2 դպրոցի զգեստապահարանում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ: Ստուգումները պարզել են, որ դրանում կա պայթուցիկ նյութ: Արտաքինից այն նման է տրոտիլե գլանիկի՝ ժամային մեխանիզմով, հայտնում է LifeNews-ը:

Դպրոցից տարհանվել է 189 մարդ, այդ թվում՝ դպրոցականներ ու ուսուցիչներ, դեպքի վայրում աշխատում են սակրավորները:
«Ներկայում որոշվում է պայթյունավտանգ իրը վնասազերծելու հարցը: Թե ինչ պայթուցիկ սարք է, դեռ չի հաջողվել պարզել»,- ասել են շրջանի իրավապահ մարմիններում աղբյուրները:

Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ԱԻՆ-ի ու Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես նաև 14 միավոր տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031