Բաժիններ՝

Պարզվել է «Սու-24»-ի ռուս օդաչուի մահվան ստույգ պատճառը

Դատաբժիշկներին հաջողվել է վերականգնել Սիրայում կործանված ռուսական «Սու-24»-ի ռուս օդաչու Օլեգ Պեշկովի կյանքի վերջին րոպեների պատկերը, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Պեշկովի մարմնում փորձագետները հայտնաբերել են փամփուշտի 8 վիրավորում: Ընդ որում՝ փամփուշտների մի մասը եղել է ներթափանցող ու օդաչուի օրգանիզմին հասցրել բազմաթիվ վնասվածքներ՝ վնասելով թոքերն ու որովայնի խոռոչի օրգանները:

Բացի այդ՝ օդաչուի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վերքեր ու հեմատոմաներ: Դատաբժիշկները պարզել են, որ Պեշկովը մահացել է նոյեմբերի 24-ի առավոտյան՝ ժ. 10.00-11:30-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին «Սու-24» ռմբակոծիչը կործանվել էր թուրքական F-16 կործանիչի արձակած հրթիռի հետևանքով: Ինքնաթիռի մյուս օդաչուն՝ Կոնստանտին Մուրախտինը, կարողացել էր փրկվել:

2746946 26.11.2015 Цветы у памятника авиаторам в центре Липецка в память о подполковнике липецкого авиацентра ВВС России Олеге Пешкове, командире сбитого фронтового бомбардировщика Су-24. Юрий Сорокин/РИА Новости

Flowers covered in snow are seen lying in front of the portrait of Oleg Peshkov, a Russian pilot of the downed SU-24 jet, in Lipetsk, Russia, December 2, 2015. Peshkov was awarded the Hero of Russia award posthumously.  REUTERS/Maxim Zmeyev

https://www.youtube.com/watch?v=dgCiYAKppmc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս