Գերման Ստերլիգովը հարցաքննվել է՝ կապված ԼՂ այցելության հետ
ՌԴ Քննչական կոմիտեն հարցաքննել է ռուս գործարար Գերման Ստերլիգովին, ում ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղ այցելություն կատարելու մեջ, հայտնում է Interfax-ը:
«Վերջերս ինձ կանչել էին Քննչական կոմիտե, որտեղ երկու աշխատակից վկայություն են վերցրել: Հարցերը հիմնականում վերաբերել են այն մեղադրանքներին, որոնք իմ դեմ ներկայացրել է ադրբեջանական կողմը ու հարցում ուղարկել ինձ արտահանձնելու մասին»,- հայտարարել է Ստերլիգովը:
Նրա խոսքով՝ քննիչներն իրեն ասել են, որ «Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում» ու արտահանձնման մասին խոսք չի գնում:
Գործարարը, ով վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, կարծում է, որ ՌԴ իրավապահներն իր դեմ ոչինչ չունեն, սակայն «որոշ ուժեր» նախկինի պես փորձում են իրեն հետապնդել:
«Այդ ամբողջը (БОРН-ի շուրջ իրադարձությունները) վաղուց արդեն ավարտվել է ու սադրիչները դրա մասին վաղուց մոռացել են, սակայն նախկինի պես Իսրայելն է իմ դեմ քրեական գործ հարուցել, հետո՝ Ադրբեջանը»,- ասել է նա:
Բաքուն մեղադրում է Ստերլիգովին, որ նա ու նրա ընտանիքը առանց թույլտվության են գտնվում Լեռնային Ղարաբաղի տարածքում ու այնտեղ են գնացել առանց ադրբեջանական կողմին տեղեկացնելու: