Բաժիններ՝

ՌԴ-ի ու Թուրքիայի արտգործնախարարները կհանդիպեն Բելգրադում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն Բելգրադում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 3-4-ը: Այս մասին Լավրովը հայտարարել է Կիպրոսում իր գործընկերոջ հետ ունեցած բանակցություններից հետո, տեղեկացնում է Lenta.ru-ի թղթակիցը:

«Թուրքական կողմը խնդրում է հանդիպում ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում: Մենք չենք խուսափի այդ հանդիպումից»,- հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ նոյեմբերի 25-ին՝ թուրքական կողմի արձակած հրթիռի հետևանքով ռուսական ինքնաթիռի կործանման հաջորդ օրը:

«Ես նրանից ոչ մի նոր բան չեմ լսել, այն բանի համեմատ, ինչի մասին թուրքական կողմը հրապարակավ հայտարարել է՝ արդարացնելով իր անընդունելի, հանցավոր ակցիան»,- ասել է Լավրովը:

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ՌԴ-ի իր գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել Բեգրադում: Նա նաև վստահություն էր հայտնել, թե Անկարայի ու Ռուսաստանի միջև լարվածությունը հնարավոր կլինի հաղթահարել դիվանագիտական եղանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս