Բաժիններ՝

Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը. Նիկոլա Սարկոզի

Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ, սխալ է թույլ տալ Անկարային հավատալ, որ երկիրը կարող է դառնալ Եվրամիության մաս: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Europe 1 ռադիոկայանի եթերում:
«Սխալ է խաբել ու ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են միանալ Եվրոպային: Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր հետաքրքրություններ ունենանք, սակայն երկիրը չպետք է դառնա ԵՄ անդամ»,- հայտարարել է Սարկոզին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին ԵՄ-ն ու Թուրքիան հավանության են արժանացրել միգրացիայի դեմ պայքարի միջոցառումները, որի շրջանակում ԵՄ-ն Թուրքիային է հատկացնելու 3 մլրդ եվրո ու ակտիվացնելու է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս