
Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են ազատազրկել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները՝ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ, առաջարկել են ՌԴ Պետդումային պատիժ սահմանել 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Օրինագծով առաջարկվում է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 5 տարով ազատազրկում սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար, հայտնում Interfax-ը:
Օրինագիծը Պետդումա են ներկայացրել խմբակցության մի շարք պատգամավորներ:
Արևմտյան Հայաստանում կամ Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության փաստերի ժխտման համար, ինչպես նաև այդ հանցագործություններին հավանության արժանացնելու համար առաջարկվում է պատժել տուգանքով մինչև 300 հազար ռուբլով, մինչև 2 տարվա աշխատավարձի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:
Եթե ժխտումը իրականացվի ԶԼՄ-ների օգնությամբ, ապա առաջարկվում է տուգանքի վերին շեմը հասցնել մինչև 500 հազար ռուբլու: Այս դեպքում առաջարկվում է ազատազրկում սահմանել մինչև 5 տարի ժամկետով, ասվում է օրինագծում: