
Թեհրանում մեկնարկում է Գազ արտահանող երկրների գագաթաժողովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Թեհրան մասնակցելու Գազ արտահանող երկրների նախագահների մասնակցությամբ հրավիրված գագաթաժողովին (GECF), հայտնում է RIA Novosti-ն:
Պուտինը, ինչպես սպասվում է, այցի շրջանակում բանակցություններ կանցկացնի Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ու երկրի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Վերջինս նաև կհանդիպի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, GECF-ի գագաթաշողովին կմասնակցեն Բոլիվիայի, Վենեսուելայի, Իրանի, Նիգերիայի, Հասարակածային Գվինեայի նախագահներն ու Ալժիրի վարչապետը: Մնացած երկրները ներկայացվելու են կառավարությունների ու էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների մակարդակով:
Գագաթաժողովի արդյունքներով ակնկալվում է ֆորսւմի համատեղ հռչակագրի ընդունում, որտեղ շարադրվելու են անդամ-երկրների սկզբունքային դիրքորոշումները գազային ոլորտում միջազգային համագործակցության առաջնայնությունների վերաբերյալ: